Լրահոս
Իրավական
21:30
17.04.23
148

Մեղադրանք է առաջադրվել 2 ադրբեջանցիներին. սյունեցու սպանության գործով դեռ կասկածյալ չկա

Ապօրինի սահմանախախտման և զենքի տեղափոխման մեղադրանք է առաջադրվել ադրբեջանցի այն երկու զինծառայողներին, որոնց անցած շաբաթ բնակիչները հայտնաբերել էին Սյունիքում: Չնայած խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների պնդումներին, որ ադրբեջանցիներից մեկը կասկածվում է 56-ամյա սյունեցու սպանության համար՝ Դատախազությունը, ԱԱԾ-ն և Քննչական կոմիտեն պաշտոնապես լռում են:  

Կալանավորված ադրբեջանցիներին այցելել է՝ անցած շաբաթ միայն ՔՊ-ականների ձայներով Հայաստանի ՄԻՊ դարձած Անահիտ Մանասյանը, հավաստիացել, որ նրանք պատշաճ պայմաններում  են պահվում: