Լրահոս
Աշխարհ
23:50
22.08.22
106

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է բանաստեղծ Շելլիի սիրելի տունը

Img default alt hy

Աննորմալ շոգի արդյունքում Բրիտանիայում  հայտնաբերվել են բանաստեղծ Փըրսի Բիշի Շելլիի սիրելի տան մնացորդները, որոնք ավելի քան 100 տարի մնացել են Ուելսի Կաբան-կոկ ջրամբարում և հայտնվել ցամաքում միայն ջրի մակարդակի զգալի նվազումից հետո: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Շելլին հաճախ էր տուն այցելում հորեղբոր հրավերով։ Նա ստեղծագործել է այդ տանը և մտադիր էր հետագայում գնել այն, սակայն գործարք կնքել չի հաջողվել։ Իր նամակներում Շելլին գրում էր, որ իրեն հատկապես դուր էր գալիս հորեղբոր տունը և շրջակայքի  կաղնե սանդուղքը։

Հիմնական կառույցը քանդվել է 1903 թվականին՝ դրա փոխարեն ջրամբար կառուցելու նպատակով։ Մեծ կալվածքից մնացել են միայն այգու աղյուսե պատերը, որոնք մասամբ պահպանվել են՝ չնայած  ջրհեղեղին։