Լրահոս
Սպորտ
21:30
09.04.23
218

Մբապեն չի ուզում, որ Մեսսին հեռանա ՊՍԺ-ից

Img default alt hy

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն չի ցանկանում, որ Լիոնել Մեսսին հեռանա թիմից։ Այս մասին գրում է armsport-ը՝ հղում անելով Sport.es-ին։

Մեսսիի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզցիների ղեկավարությունը 35-ամյա արգենտինացու հետ պայմանագիրը երկարաձգելու հույսեր  նույնպես պահպանում է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» բանակցություններ է սկսել Մեսսիի հետ՝ խաղացողին կատալոնական ակումբ վերադարձնելու համար։