Լրահոս
Հասարակական
19:23
14.10.24
373

Մայրը ողբում էր, հայրը զանգ չի ստացել. ողբերգությունների նոր շղթա՝ բանակում

2-րդ զինծառայողն է զոհվել բանակում խաղաղ պայմաններում՝ վերջին 7 օրում: Աղասի Դալաքյանի մահվան գույժը Պաշտպանության նախարարությունը կիրակի է հայտնել: Սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնել քննչական կոմիտեն: Հոկտեմբերի 6-ին մահացած հայտնաբերված զինծառայողին ինքնասպանության հասցնելու կասկածանքով էլ ծառայակիցն է կալանավորվել: Ինչո՞ւ են շատացել ողբերգական ավարտով բանակային միջադեպերը: 10 ամսում 19 զինվոր է մահացել՝ ոչ մարտական պայմաններում: Փորձագետներն ու իրավապաշտպանները զինված ուժեր ներթափանցած քրեական բարքեր են տեսնում յուրաքանչյուր դեպքի հետևում: