Լրահոս
Իրավական
21:15
24.05.23
130

Մայրաքաղաքում և մարզերում անցկացվել է «Անվտանգության օր» ամենամյա ակցիան

Img default alt hy

Մայիսի 24-ին տեղի է ունեցել «Անվտանգության օր» ամենամյա ակցիան։ Այն անցկացվել է Երևանում՝ Նորագավիթ, Շիրակի մարզում՝ Մայիսյան, Կոտայքի մարզում՝ Չարենցավան-Հրազդան, Լոռու մարզում՝ Վանաձոր-Սպիտակ գծանցումներում։

Միջոցառման նպատակն էր քաղաքացիներին՝ հետիոտն և վարորդ, իրազեկել, ինչպես նաև հորդորել, որ խստորեն պահպանեն ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները հատկապես գծանցումներում։

Միջոցառման ընթացքում վարորդներին տրամադրվել են հուշաթերթիկներ և թռուցիկներ, որտեղ հստակ նշված են երթուղային անցումներով ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժի կանոնները և դրանց խախտման դեպքում նախատեսված տուգանքի չափերը։

«Արձանագրենք. բազմաթիվ վթարներից և դժբախտ պատահարներից հետո էլ մեր որոշ քաղաքացիներ չեն գիտակցում, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման կամ անփութության հետևանքը կարող է մարդկային կյանք արժենալ։ Ասվածի վկայությունն են բազմաթիվ մահվան ելքով պատահարները։
Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք` եղեք զգոն և ուշադիր, խստորեն պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները»,-ասվում է ՀՀ ոստիկանության հաղորդագրությունում: