Լրահոս
Միջազգային
21:00
03.04.25
219

Մասկը կշարունակի ծառայել Սպիտակ տանը որպես նախագահի խորհրդական. ԱՄՆ փոխնախագահ

Img default alt hy

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ միլիարդատեր Իլոն Մասկը կշարունակի ծառայել որպես խորհրդական նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում՝ չնայած նրա պաշտոնական դերի ավարտին Կառավարության արդյունավետության դեպարտամենտում (DOGE):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ Մասկը կմնա նախագահի և իր անձնական խորհրդականը՝ ընդգծելով նրա ներդրումը բյուրոկրատիայի կրճատման և կառավարության ծախսերի արդյունավետության բարձրացման գործում։ ​

Մասկի պաշտոնավարումը DOGE-ում սահմանափակված էր 130 աշխատանքային օրով, որը նախատեսվում է ավարտել մայիսի վերջին: