Լրահոս
Իրավական
01:00
20.08.22
326

Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձն ինքնասպան է եղել. ոստիկանություն

Img default alt hy

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:

Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել:

Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան: Դեպքի մասին առավել մանրամասն՝առաջիկայում: