Լրահոս
Հասարակական
00:10
11.04.23
114

Մարզերում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ նաև ամպրոպ

Img default alt hy

Երևանում ապրիլի 11-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ։

Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում ապրիլի 11-14-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում 11-13-ը հնարավոր է նաև ամպրոպ։

Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան՝ 3-5մ/վ, ապրիլի 11-13-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, ապրիլի 13-ին, 14-ին աստիճանաբար նույնքանով կնվազի։

Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։