Լրահոս
Քաղաքական
23:36
11.04.23
126

Մարդու իրավունքների պաշտպանությունը՝ ըստ ՔՊ-ի. Մանասյանը հպարտ է, որ գլխավոր դատախազի ընկերուհին է

«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հիշեցրել է, որ օմբուդսմենի թեկնածու Անահիտ Մանասարյանը խուսափել է լրատվամիջոցներին որևէ դիրքորոշում հայտնել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու դեմքին թքելու առնչությամբ: Մանասյանն ասել է՝ փաստեր չկան: «Փաստեր կան, դրանք բարձրաձայնված են», - պնդել է ընդդիմադիր Մանուկյանը՝ հիշեցնելով, որ Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել, բայց ոչ թե Կարեն Մկրտչյանից, այլ Հայաստանի քաղաքացիներից: