Լրահոս
Քաղաքական
15:56
04.04.25
525

Մարդիկ վաղուց արդեն հասկացել են, որ քեզ հետ աշխատելն ու ասոցացվելը «զապադլո» է. Կարեն Քոչարյան

Img default alt hy

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրել է.

«ՀՀ կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական ցնցող բացահայտումն է արել: «Երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, որի արդյունքում էլ հենց ՀՀ կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Իսկ մարդկային ռեսուրսի ճգնաժամն էլ նրանից է, որ բնակավայրերի 70 տոկոսից ավելիում մանկապարտեզ չկա»

Դրան ասեք, որ երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ չկա… պարզապես մարդիկ վաղուց արդեն հասկացել են, որ քեզ հետ աշխատելն ու ասոցացվելը «զապադլո» է: Մարդիկ հասկանում են, որ վաղ թե ուշ այս բարդակն ավարտվելու է և իրենք այդ ժամանակ «իզգոյ» չեն լինի»: