Լրահոս
Միջազգային
15:25
28.05.25
162

Մարդիկ սպանվում են՝ օգնության կենտրոններ շտապելիս. ահասարսուռ կադրեր՝ Գազայից

 

Գազայի հարավում ԱՄՆ աջակցությամբ օգնության կենտրոններ են բացվել: Հյուսիսում ապրող հարյուր հազարավոր մարդիկ դեռ ծանր սպասման մեջ են: Թել Ավիվի, այսպես կոչված, բարի կամքը, սակայն, կրակով է ուղեկցվել: Գազայի կառավարությունը հայտնում է, որ իսրայելցիները կրակել են օգնության շտապող պաղեստինցիների ուղղությամբ: Զոհեր և վիրավորներ կան: Իսրայելը հերքել է մեղադրանքները՝ պնդելով, թե դրանք նախազգուշական կրակոցներ Էին՝ խուճապը զսպելու նպատակով: