Լրահոս
Աշխարհ
17:15
17.04.23
106

Մարդատար գնացքի և բեռնատարի բախման հետևանքով 40 մարդ է մահացել Բանգլադեշում

 

Ավելի քան 40 մարդ է զոհվել Բանգլադեշում բեռնատարի և մարդատար գնացքի բախման պատճառով: Կիրակի երեկոյան հինգ վագոն դուրս է եկել ռելսերից: Գնացքը ուղևորվելիս է եղել Չիտագոնգից Դաքա: Երկու քաղաքների միջև երկաթուղային հաղորդակցությունը այս պահին դադարեցվել է: Նախնական տվյալներով՝ վթարի ամենահավանական պատճառը ազդանշանի խափանումն է: