Լրահոս
Հասարակական
17:15
29.10.24
118

Մանրամասներ՝ Հրազդանի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի դեպքից

Img default alt hy

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։44-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի սուպերմարկետներից մեկի մոտակայքում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանատուր թաղամասի օղակաձև խաչմերուկում՝ գազալցակայանում, Opel մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազաբալոնային համակարգի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել տարածքում թափված վառելիքի լվացման աշխատանքներ:

Հնարավոր է սա 4 մարդ, հրդեհ and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 2 մարդ, շտապօգնություն, ավտոմեքենա and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 4 մարդ and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 2 մարդ and շտապօգնություն նկարն է