Լրահոս
Հասարակական
19:30
14.04.23
251

Մանրամասներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

Img default alt hy

Ապրիլի 14-ին՝ ժամը 16:49-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 73-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները․ ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Պատահարի հետևանքով «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են Արարատ քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 17։58-ին, մարվել՝ 18։19-ին։