Լրահոս
Մամուլի տեսություն
09:56
10.02.22
126

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ»

Լուկաշենկոյի՝ օրերս Հայաստանի մասին արած աղմկահարույց հայտարարության մասով մեր երկրի ղեկավարը, փաստորեն, ո՛չ ասելիք, ո՛չ էլ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն ունի:

«Lenta.ru»

Վարոս Սիմոնյանի բարեփոխումը փաստացի կանգնեցրել է 2014 թ-ից մշակվող ԵԱՏՄ համակարգը:

«Հրապարակ»

Դեռևս 2020 թ․ վերջին՝ նոյեմբերի 11-ի հանրահավաքի առիթով հարուցված քրեական գործը՝ «օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ` Քրօր. 225.1 և 307.1 հոդվածներով», կարճվեց:

«Ժողովուրդ»

Աժ -ն է որոշելու, թե ով է դատավոր աշխատելու, ով ոչ:

«Հրապարակ»

Երևանի նոր փոխքաղաքապետերը իրենց շրջապատում ասել են, որ գնում ենք քաղաքապետարանն ու ենթակա կառույցները «մաքրելու»։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ: