Լրահոս
Մամուլի տեսություն
09:39
22.02.22
227

Մամուլի տեսություն

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Sputnik.Armenia»

Ռուսաստանի նախագահը որոշում է կայացրել ճանաչել ԴԺՀ–ն ու ԼԺՀ–ն:

«Ժողովուրդ»

ԱԺ ՔՊ խմբակցությունը բավարար քվորում չի ապահովելու, որպեսզի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության՝ Շուշիի հռչակագրին վերաբերող ու այն դատապարտող թեմայով նիստը տապալվի:

«Հրապարակ»

Ընդդիմադիրները մերժել են հաց կիսել ադրբենջանցի պատվիրակների հետ:

«Փաստ»

Ինչպես տևական ժամանակ ՌԴ-ից չէին կարողանում ստանալ ագրեման Վաղարշակ Հարությունյանի համար, այնպես էլ նշանակումից հետո շարունակվում է ռուսական կողմից «через нехочу» վերաբերմունքի դրսևորումը։

«Ժողովուրդ»

ԱԱԾ-ն եւ Գլխավոր դատախազությունը չեն կարողանում կալանավորել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանին, որը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի ազգականն է՝ հորաքրոջ որդին:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հետ