Լրահոս
Իրավական
10:45
16.10.24
176

Մամուլի ազատության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն քայլեր ձեռնարկել. ՄԻՊ

Img default alt hy

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Հայ մամուլի օրվա կապակցությամբ․ 

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ:

Այս օրը ևս մեկ հնարավորություն է բարձրաձայնելու Ձեր՝ լրատվական դաշտի ներկայացուցիչների՝ բարդ ու մեծ պատասխանատվություն պահանջող աշխատանքի կարևորության մասին: Այն պետք է լինի ազատ ու պաշտպանված:

Մամուլի ազատության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն քայլեր ձեռնարկել՝ նպաստելու լրագրողների անվտանգ գործունեությանը և ձևավորելու բարենպաստ միջավայր՝ անխոչընդոտ ու բնականոն աշխատանքի համար:

Պակաս կարևոր չէ մասնագիտական լրատվական գործունեության իրականացումը բացառապես էթիկայի կանոնների, «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանման և լրագրողների գործունեության արդյունքում ատելության խոսքի բացառման համատեքստում։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ վերահաստատում եմ իմ հանձնառությունը ՄԻՊ մանդատի շրջանակում պաշտպանելու Ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը։

Կարևորում եմ Պաշտպանի աշխատակազմի և լրատվամիջոցների միջև սերտ համագործակցությունը՝ ուղղված հասարակության առավել խոցելի խմբերին առնչվող զգայուն թեմաների պատշաճ լուսաբանման ապահովմանը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ արդյունավետ և ստեղծագործ աշխատանք»: