Լրահոս
Միջազգային
14:15
20.08.22
128

Մակրոնը զանգել է Պուտինին՝ Զապորոժիեի ատոմակայանի հարցով

Հեռախոսով խոսել են Ռուսաստանի ու Ֆրանիսիայի նախագահները: Մակրոնը Պուտինին իր մտահոգությունն է հայտնել Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ, հայտնում է Ելիսեյան պալատը:

Ֆրանսիայի նախագահը ռուս գործընկերոջն ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների թիմը անհապաղ պետք է գործուղվի Զապորոժիե՝ վերահսկելու ԱԷԿ-ի գործունեությունը:

Ռուսական կողմը հայտնում է, որ հեռախոսազրույցը կայացել է Մակրոնի նախաձեռնությամբ: