Լրահոս
Միջազգային
16:13
09.02.22
312

Մակրոնը խախտում է պայմանավորվածությունը․ նա դեռ չի զանգել Պուտինին

Img default alt hy

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Մակրոնի՝ Կիև և Բեռլին այցերից հետո դեռ չեն զրուցել:

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ 

«Դեռ չեն շփվել, թեպետ, գիտեք, որ երկուշաբթի Մոսկվայում Պուտինն ու Մակրոնը պայմանավորվել էին՝ հեռախոսով կապ հաստատել, երբ Մակրոնը հանդիպի Զելենսկիի, Շոլցի եւ մյուս գործընկերների հետ», ասել է Պեսկովը:   

Էմանուել Մակրոնը երեկ նախ Կիևում, ապա՝ Բեռլինում, եվրոպական երկրների առաջնորդների հետ ռուս-ուկրաինական ճգնաժամն է քննարկել:  

Եթե ԱՄՆ-ն Ուկրաինայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրի, ճգնաժամը՝ դիվանագիտական ճանապարհով լուծելու շանսերը կպակասեն: Հրթիռների տեղադրման մասին Վաշինգտոնից ստացած լուրերը մեկնաբանել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Նա այդ լուրերը պրովոկացիա է անվանել: Ըստ նրա, Մոսկվան Վաշինգտոնից անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներ է ստանում: Այժմ վերլուծում են դրանք:

Ռուս դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը նախընտրում է լուռ աշխատել՝ երաշխիքների հասնելու համար, մի քանի ուղղությամբ կապեր են հաստատել: