Լրահոս
Միջազգային
18:20
21.02.22
503

Մակրոնը հետաձգել է նախագահի պաշտոնին իր առաջադրումը․ պատճառը հայտնի է

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը մեկ շաբաթով հետաձգել է իր թեկնածության առաջադրումն ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններում։

Նախագահն առայժմ մտադիր է ժամանակը լիովին նվիրել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը:

Որպես Մակրոնի առաջադրման հավանական ժամկետ քաղաքական փորձագետները նշում են փետրվարի 28-ը: Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 10-ին եւ 24-ին: