Լրահոս
Միջազգային
22:30
27.05.25
171

ՄԱԿ-ը կմասնակցի Մոսկվայում կայանալիք անվտանգության միջազգային հանդիպմանը

Img default alt hy

ՄԱԿ-ը կմասնակցի Մոսկվայում անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը՝ համապատասխան կառույցների ներկայացուցիչների մակարդակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ստեֆանի Թրեմբլեյը։

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վենեդիկտովն ասել էր, որ Ռուսաստանը հրավերներ է ուղարկել ԱՄՆ-ին և նույնիսկ մի շարք ոչ բարեկամ երկրների՝ մասնակցելու այդ հանդիպմանը։

Անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների միջազգային հանդիպումը տեղի կունենա մայիսի 27-29-ը Մոսկվայում՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։