Լրահոս
Հասարակական
10:23
18.04.22
260

Մահվան ելքով վրաերթ Արագածոտնի մարզում․ 64-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա հետիոտնին

Img default alt hy

Ապրիլի 17-ի մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 64-ամյա Վ․Գ․-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Օշական համայնքում Հովհաննիսյան փողոցում վրաերթի է ենթարկել Օշական համայնքի բնակիչ 73-ամյա Լ․ Ա․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աշտարակ» բժշկական կնետրոն։