Լրահոս
Միջազգային
09:44
19.04.22
440

Մահացել է Ռոնալդուի նորածին որդին

Img default alt hy

Մահացել է Կրիշտիանու Ռոնալդուի ու Ջորջինա Ռորիդգեսի նորածին որդին, այս մասին հայտն ել է ֆուտբոլիստը։ 

«Մեծ ցավով պետք է հայտարարենք, որ մահացել է մեր նորածին տղան: Սա շատ մեծ ցավ է, որ ցանկացած ծնող կարող էր զգալ:

Միայն մեր աղջկա ծնունդն է ուժ տալիս, որ այս պահը հույսով հաղթահարենք: Ցանկանում ենք շնորհակություն հայտնել բժշկական անձնակազմին իրենց աշխատանքի համար:

Մենք վշտացած ենք այս դեպքից և ուզում ենք սա մնա մեր անձնական տիրույթում: Մեր փոքրիկ տղա, մեր հրեշտակ, մենք քեզ միշտ կսիրենք»,- գրել է Ռոնալդուն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն ու Ջորջինան սպասում են զույգ երեխաների՝ տղա և աղջիկ: