Լրահոս
Շոու բիզնես
23:53
23.09.24
413

Մահացել է լեգենդար ABBA խմբի անդամ Ռոջեր Պալմը

Img default alt hy

75 տարեկան հասակում կյանքից հեռացել է շվեդական ABBA փոփ խմբի թմբկահար Ռոջեր Փալմը:

Այս մասին հաղորդում է Aftonbladet-ը։

Երաժիշտը մահացել է սեպտեմբերի 21-ին։ Նրա ընտանիքը հայտարարել է, որ Պալմի մահվան պատճառը Ալցհեյմերի հիվանդության բարդություններն են։

Ընտանիքը Պալմին նկարագրել է որպես ջերմ և համեստ անձնավորություն, ով միշտ եղել է իր ընտանիքի և ընկերների կողքին:

Փալմը սկսել է իր երաժշտական կարիերան 17 տարեկանում և աշխատել է ABBA-ի հետ 1970-ականներին:

Նա մասնակցել է ABBA-ի այնպիսի հանրահայտ հիթերի ձայնագրմանը, ինչպիսիք են՝ Dancing Queen, Mamma Mia, Take a Chance on Me ու Thank You for the Music երգերը։