Լրահոս
Հասարակական
18:28
13.04.23
285

Մահացել է ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը

Img default alt hy

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից տեղեկացնում են, որ 59 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանը:

Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964 թ. մայիսի 18-ին Վանաձոր քաղաքում:

1986 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը:

1989-ից մինչ օրս աշխատել է Մաշտոցի անվան Մատենադարանում:

1990-1992 թթ. եղել է «Լուսաւորիչ» թերթի գլխավոր խմբագիրը:

Մասնակցել է Արցախյան պատերազմին, 1994 թ. մայիսի 28-ին պարգևատրվել ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

1993-2009 թթ. աշխատել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որպես «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր և Մայր Աթոռի Ձեռագրատան վարիչ:

2009 թ. դեկտեմբերից եղել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրեն, իսկ 2015 թ. մայիսից առ այսօր՝ ինստիտուտի տնօրեն:

Հեղինակ է 40-ից ավելի գրքերի և 60-ից ավելի գիտական հոդվածների, որոնք լույս են տեսել հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռումիներեն: