Լրահոս
Միջազգային
18:07
26.08.22
71

ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը կարող Է փորձագետների մշտական ներկայության սկիզբ դնել Զապորոժիեի ԱԷԿ-ում

Img default alt hy

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակության ուղևորությունը Զապորոժիեի ատոմակայան կարող Է կայանում նրա  փորձագետների մշտական ներկայության սկիզբ դնել:

Այս մասին հայտարարել Է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին: «Դա բարդ առաքելություն Է: Արդեն բուն ուղևորությունը ռազմական գործողությունների գոտիով հասարակ գործ չԷ»,- ասել Է Գրոսին Ֆրանսիայի RFI ռադիոկայանում կայացած հարցազույցում: «Ուստի անհրաժեշտ Է ապահովել անվտանգության պայմաններ:

Դա պետք Է անել երկու երկրների միջև համակարգման միջոցով: Մենք պետք Է նաև ապավինենք ՄԱԿ-ի աջակցությանը»,- նշել Է նա: «Տեխնիկական տեսակետից անհրաժեշտ Է սահմանել առաքելության պարամետրերը, որոշել, թե ինչ կարող ենք անել մենք, ինչպես նաև, հնարավոր Է, հաստատել գործակալության մշտական ներկայությունը տեղում»,- հայտարարել Է կազմակերպության գլխավոր տնօրենը: «Մենք այս ուղևորությունը պատրաստւմ ենք արդեն ամիսների ընթացքում:

Դրա նպատակն Է փորձագետների տեսչական ստուգումն անվտանգության զանազան ասպեկտներով»,- ասել Է Գրոսին: Նա հիշեցրել Է, որ «ատոմակայանը դարձել Է գրոհների օբյեկտ»: «Եղել են նաև Էլեկտրամատակարարման խնդիրներ, որոնք առաջանում են մինչ օրս»,- նշել Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը: «Մենք պետք Է օգնենք կայունացնելու իրավիճակը»,- ասել Է նա:

Օգոստոսի 25-ին Գրոսին հանդիպել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը նրան հավաստիացրել Է Զապորոժիեի ատոմակայանում առաքելությանն աջակցելու հարցում: Էներգոդարում Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում Է ռուսական զորքերի վերահսկողության ներքո: Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, վերջին օրերին ուկրաինական ուժերը մի քանի հարված են հասցրել կայանի տարածքին՝ օգտագործելով, մասնավորապես, անօդաչուներ, ծանր հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Մեծավ մասամբ գրոհները դիմագրավում են հակաօդային պաշտպանության համակարգերը, սակայն արձանագրում են, որ արկեր են ընկնում ենթակառուցվածքի օբյեկտների և միջուկային թափոնների պահեստարանի շրջանում, ինչը ճառագայթման արտահոսքի սպառնալիք Է ներկայացնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: