Լրահոս
Հասարակական
13:15
23.03.23
200

Lույս աշխարհ է եկել Հադրութից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան

Img default alt hy

Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Հադրութի շրջանից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան: Այս մասին տեղեկանում ենք բշժկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից:

3.3 կգ քաշով ու 51 սմ հասակով աղջկան անվանակոչել են Մերի: Նրա վիճակը բավարար է:

«Այսօր արդեն մայրիկի հետ դուրս կգրվեն ծննդատնից ու կմիանան ընտանիքի մյուս անդամներին»,-ասված է գրառման մեջ: