Լրահոս
Հասարակական
15:09
01.02.22
139

Լուլուին ենթադրաբար վիրավորելու համար քաղաքացուն կանչել են ոստիկանություն

Img default alt hy

ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանին ենթադրաբար վիրավորելու համար քաղաքացի Եփրեմ Մարգարյաին կանչել են ոստիկանություն։ 

Եփրեմ Մարգարյանը գրում է․ 

«Երեկ մայրս զանգեց թե ոստիկանությունից քեզ են հարցնում, մտածեցի այ մարդ քրեական գործով չեմ անցնում, գողություն չեմ արել, մարդ չեմ գցել մեքենայիս տակ, մեկ էլ հիշեցի վայ լուլու լուլու փաստորեն տենց հաաա....։

Պարոնայք ոստիկաններ գիտեմ վիրավորել եմ թուրքի դեմ խոնարհվող մի պաշտոնյայի, որն իր տաք կյանքը վայելում է իմ ու իմ նման տղերքի տանջանքի արդյունքում, դե բա ոնց օրենք եմ խախտել էլ ով դիմանար: Եթե Lուսինե Բադալյանը իմ ասածն ընդունել է որպես անձնական վիրավորանք և դիմել իրավապահ մարմիններին, ապա իմ անձնական վիրավորանքի համար ով պիտի պատասխան տա թե դրանք անպատժելի են: Եռաբլուրը բերան բացելու տեղ չի, այնտեղ իմ ախպերներն են հանգչում, իմ խրամատիս ու մարտական ընկերներս, Ստյոպս,Գառնիկս, Հովոս, Արտակս, Նորոս, Տուտին, հիմա ես հանդուրժեի՞ իրա արածը կասեք։

Ինչու նույն տուժը չի կիրառվում պետական պաշտոնյայի լկտիության պահվածքի վրա, թե մենք լավ տուգանքի մատերիալներ ենք, որ վռազ արձագանքում եք։ Ինչ ասել եմ տեղին եմ ասել, ու չեմ փոշմանում, եթե պետական պաշտոնյան չի գիտակցում որ այդտեղ հանգչող տղաները զոհվել են հանուն իրա և մնացածի, եթե նա չի կարողանում տարբերել իր ուրախ ու լկտի պահվածքը, ուրիշի դարդ ու ցավի հաշվին, ապա նրան պիտի իր տեղը ցույց տալ, ինչը որ ես արել եմ: Իսկ այն հարցին, որ ասել էք 72 ամյա մորս որտեղ է տղադ, համարս վերցրել եք զանգեք կասեմ, ուղղակի խորհուրդ կտամ տաք հագնվեք, շատ ցուրտ է»։