Լրահոս
Սփյուռք
15:10
25.08.22
127

Լոս Անջելեսի հայերը դատապարտում են ՀՀ վարչապետի «պարտվողական քաղաքականությունը»

Լոս-Անջելեսում Հայաստանի հյուպատոսության մոտ 24-ժամյա բողոքի ակցիա են սկսել հայ համայնքի ներկայացուցիչները, նրանց ձևակերպմամբ, «Հայաստանի իշխանությունների պարտվողական քաղաքականության դեմ»:

Կազմակերպիչների խոսքով՝ Հայաստանի վարչապետի ապազգային քաղաքականությունը նոր կուրուստներ է բերում հայկական երկու հանրապետություններին:

«Այսօր՝ Աղավնոն, վաղը՝ Գորիսն ու Կապանը, հաջորդ օրը՝ Երևանը»,- հայտարարել են բողոքի ակցիայի մասնակիցները: