Լրահոս
Միջազգային
17:15
23.05.23
73

Լոմով հարձակվել են «թուրքական տան» վրա Նյու Յորքում. Էրդողանը պահանջում է ԱՄՆ-ից՝ գտնել «ահաբեկչին»

Թուրք-ամերիկյան հարաբերություններն են լարվում Նյու Յորքում թուրքական տան վրա հարձակման պատճառով: 35 հարկանի շենքը, որ գտնվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց, 2021-ին անձամբ Էրդողանն էր բացել: 

Այժմ նա իր նախընտրական գործերի արանքում՝ Միացյալ Նահանգների իշխանությունից պահանջում է գտնել չարագործին, որ հանդգնել է լինգով կոտրել թուրքական հյուպատոսության շենքի դռներն ու լուսամուտները: