Լրահոս
Հասարակական
21:17
22.08.22
391

Լոգարանում հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու կախված դի

Img default alt hy

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում  ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Գարգառ գյուղի տներից մեկում  կախված դի կա: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկաններն ու քննիչները նշված  գյուղի 7-րդ  փողոցի տներից մեկում՝ լոգարանում, կախված վիճակում հայտնաբերել են 40-ամյա Ս. Ա.-ի դին: 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: