Լրահոս
Հասարակական
11:25
19.04.22
337

Լիովին աջակցում եմ Նիկոլ Փաշինյանի ջանքերին. Միշել

Img default alt hy

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին ունեցած հեռախոսազրույցին:

«Զրուցեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ շարունակելու Բրյուսելում մեր վերջին քննարկումները: Լիովին աջակցում եմ նրա և խաղաղ, կայուն և անվտանգ Հարավային Կովկասի առաջմղմանն ուղղված բոլոր ջանքերին»,- թվիթերի իր միկրոբլոգում գրել է Միշելը: