Լրահոս
Իրավական
18:20
19.11.22
319

Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ

Img default alt hy

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 18-ի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին:

Երևան քաղաքի նորանշանակ դատախազ Լիլիթ Գրիգորյանը 1996 թվականից աշխատում է ՀՀ դատախազության համակարգում:

Մասնավորապես.

- 20.05.1996 - 21.12.1998 - Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազություն, ստաժոր.

- 21.12.1998 - 12.01.1999 - Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ.

- 12.01.1999 - 08.04.2003 - Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի օգնական.

- 08.04.2003 - 30.11.2007 - Երևան քաղաքի դատախազի օգնական.

- 30.11.2007 - 31.10.2013 - Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ.

- 31.10.2013 - 18.11.2022 - Երևան քաղաքի դատախազի տեղակալ: