Լրահոս
Հայաստան
15:15
09.02.22
219

Լիլիթ Գալստյանը Սիսակ Գարբրիելյանին կոչ արեց «ջենթլմեն» լինել

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի բնորոշմամբ՝ Սիսակ Գաբրիելյանը մոլորեցնում է հանրությանը:

«Սիսակ Գաբրիելյանը ոչ բարոյական, ոչ քաղաքական, ոչ էլ իրավական հենք չունի որոշելու, թե ես, որպես պատգամավոր, իմ ռեսուրսներն ինչպես եմ օգտագործում», - անշել է պատգամավորը:

ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտարարել էր, թե Լիլիթ Գալստյանն անիմաստ վատնում է պետական փողերը: Նա նաև մեղադրել էր ընդդիմադիր պատգամավորուհուն, որ վերջինս բացակայում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից: Ի պատասխան բացակայությունների վերաբերյալ՝ Գաբրիելյանի հայտարարությանը, կին օրենսդիրը կոչ է արել գործընկերոջը՝ «ջենթլմեն լինել»:

«Երբ երկուշաբթի օրը արտահերթ նիստ գումարեցինք, ես ասացի դաս ունեմ, գնում եմ դասի, կարելի էր մի քիչ մարդկայնորեն, ջենթլմենական հարաբերությամբ մանրախնդրությունը չբերել այս ամբիոն», - կոչ արեց ընդդիմադիր պատգամավորը: