Լրահոս
Աշխարհ
21:10
04.01.23
108

Լիբանանում ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգիան

Img default alt hy

Լիբանանի երկու խոշորագույն Էլեկտրակայանների աշխատանքի խափանման պատճառով ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգիան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Electricite du Liban ընկերության աղբյուրը: Նշվում է, որ անջատումները տեղի ունեցել վառելիքի պակասի պատճառով:

«Դա տեղի է ունեցել Իրաքից մազութի մատակարարումների ուշացման պատճառով: Դեկտեմբերին լիբանանյան Տրիպոլի նավահանգիստ նավթամթերքով ոչ մի լցանավ չի ժամանել, - նշել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։

Բացի այդ, նրա խոսքով, Լիբանանի իշխանությունները ձեռնպահ են մնացել Իրանի առաջարկած օգնության ընդունումից ՝ վախենալով ԱՄՆ-ի և Արևմուտքի պատժամիջոցներից:

Աղբյուրի տեղեկություններով՝ առաջիկա ժամերին կառավարությունը պետք է հավանություն տա Էզ-Զուկում և Ջիեում նախկինում փակված երկու փոքր ՋԷԿ-երի շահագործման մասին որոշմանը, որոնց պահեստներում առկա է մազութի որոշակի պաշար: