Լրահոս
Միջազգային
21:05
20.09.24
335

Լիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

Img default alt hy

Լիբանանի տարածքից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, հայտնում է reuters.com-ը:

Իսրայելի շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ տուժածների մասին տեղեկություններ չկան:

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն ուրբաթ հայտարարել է, որ յոթ առանձին հարձակում է իրականացրել իսրայելական օբյեկտների վրա՝ օգտագործելով «Կատյուշա» հրթիռներ։

Մինչդեռ ՌԻԱ «Նովոստի»-ն հայտնում է, որ Իսրայելը հարվածել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններին: Օգտատերերը սոցցանցերում հրապարակել են ենթադրյալ իսրայելական հարձակման հետևանքների կադրերը:

Նշվում է նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակվել են Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանի` Դահիյայի վրա, որտեղ գտնվում է Հեզբոլլահի շտաբը։ Հաղորդվել է կազմակերպության ղեկավարներից մեկի մահվան մասին։ Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ, ըստ նախնական տվյալների, հարձակման թիրախը եղել է հատուկ գործողությունների համար պատասխանատու «Հեզբոլլահ»-ի ղեկավարության և Ջիհադի խորհրդի բարձրաստիճան անդամ Իբրահիմ Ակիլը (Թահսին մականվամբ)։