Լրահոս
Հասարակական
11:33
14.10.22
1 439

Լեհաստանի քաղաքացին Kia-ով բախվել է 15-ամյա առաքիչի վարած մոպեդին․ մոպեդավարը մահացել է

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում Լեհաստանի քաղաքացի 20-ամյա Միքայել Յան-Ստանիսլավը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում, կարմիր լույսի տակ կայանված Երևանի բնակիչ 15-ամյա Հովհաննես Մ․-ի վարած մոպեդին։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը մի քանի մետր շպրտվել է, իսկ մոպեդավարը տեղում մահացել է։  

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Kia մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է բախման տեղից մոտ 800 մետր հեռավորության վրա։ Ու վարորդի անվտանգությունը պահպանելու նպատակով գնդի հրամանատար Ա․ Իսախանյանի հանձնարարականով՝ պարեկները նրան վերցրեցին իրենց հսկողության տակ։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան և կողաշրջված մոպեդը տեղափոխվել են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ անչափահաս տղան Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում առաքիչ էր աշխատում և առաքում կատարելիս է եղել։