Լրահոս
Միջազգային
16:37
17.04.23
88

Լայնածավալ օդային զորավարժություն են սկսել ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան

 

Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները լայնածավալ օդային զորավարժություններ են սկսել։ Դրան մասնակցում են հարավկորեական ավելի քան 60, ամերիկյան ավելի քան 40 ռազմական ինքնաթիռ: Զինվորականների խոսքով՝ զորավարժությունների նպատակն է բարձրացնել դաշնակիցների համատեղ օպերատիվ կարողությունները: