Լրահոս
Տարածաշրջան
14:15
03.06.22
156

Լավրովը կմեկնի Անկարա․ Չավուշօղլուի հետ քննարկելու են ղարաբաղյան կարգավորման հարցը

Img default alt hy

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին կմեկնի Անկարա, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սերգեյ Լավրովը հանդիպելու է թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպմանը քննարկվելու են երկկողմ հարաբերություններին և Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների համատեքստում տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր»,- նշել է Զախարովան։