Լրահոս
Քաղաքական
14:47
22.11.22
122

Լավրովն այսօր Երևան կգա, Պուտինը՝ վաղը․ ՀԱՊԿ խորհրդի նիստ՝ Հայաստանում

Հայաստանի վարչապետը ստորագրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը Հայաստանում անցկացնելու մասին որոշումը: Նիստը վաղն է տեղի ունենալու: Հետո հանդիպելու են նաև ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները, անվտանգության խորհրդի քարտուղարները, պաշտպանության նախարարները:

Այս պահին հայտնի է, որ հավաքին մասնակցելու են բոլոր անդամ-պետությունների ղեկավարները, վաղը Երևան է գալու նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ երկրի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր կգա Հայաստան:

Վաղը Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կքննարկվի նաև ՀԱՊԿ-ի՝՝՝ Հայաստանին օգնելու հարցը: