Լրահոս
Հասարակական
13:50
06.02.25
826

Լարվաճ իրավիճակ՝ տրանսպորտում. վարորդը բորբոքվեց

Img default alt hy

Վաղ առավոտից քաղաքացիները շարունակում են տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը՝ հրաժարվելով վճարել 150 դրամ: Քաղաքացիներին են միացել մի շարք հասարակական-քաղաքական ուժեր, ակտիվիստներ, պատգամավորներ:

Բոյկոտի ընթացքում վարորդներից մեկը բորբոքվեց՝ պահանջելով տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտն իրականացնել տրանսպորտից դուրս:

«Որ վաղն իմ աշխատավարձը պակաս տան, դո՞ւ ես տալու իմ աշխատավարձը»,- «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյանին հարցրեց բարկացած վարորդը:

Ավագանու անդամը երաշխավորեց, որ վարորդը նման խնդիր չի ունենա, իսկ ունենալու դեպքում ինքը կլուծի այդ հարցը:

Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում: