Լրահոս
Սպորտ
17:54
06.01.23
153

Լապորտան այլևս չի ուզում խոսել Մեսսիի մասին

Img default alt hy

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հերթական անգամ խոսել է Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբը լքելու պատճառների մասին:

«Ես պետք է «Բարսելոնան» վեր դասեի պատմության ցանկացած ֆուտբոլիստից: Տնտեսական ճգնաժամի պայմաններում ես չէի կարող նրան պահել:

Կարծում եմ՝ ակումբի համար լավագույն որոշումն էր: Հիմա նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է, և ես գերադասում եմ այլևս չխոսել նրա մասին: Մենք կենտրոնացած ենք մեր ծրագրերի վրա: Լիոնելը միշտ կլինի մեր ակումբի մի մասը, սակայն ես կցանկանայի, որ ամեն բան այլ կերպ ավարտվեր:

Մի քանի տարբերակներ կային, սակայն արդար չէ խոսել դրանց մասին: Մենք կապ պահպանում ենք»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Cadena Ser-ը: