Լրահոս
Արցախ
14:30
25.08.22
112

Լաչինի միջանցքը, Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերն այսօր հանձնվում են Ադրբեջանին

Այսօր Ադրբեջնին է հանձնվելու Լաչինի միջանցքը ու դրան հարակից երեք բնակավայրերը՝ Բերձոր քաղաքը, Ներքին Սուս և Աղավնո գյուղերը:

Հայաստանն Արցախին կապող միջանցքը շարունակելու է գործել:

Վստահեցնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը: Գերատեսչությունը առավոտյան հայտարարություն է տարածել, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է:

Արցախ ելումուտը ապահովում են ռուս խաղաղապահները: Ոչ պաշտոնական տեղեկություն կան, որ Լաչինի միջանցքով կարող ենք երթևեկել մինչև օգոստոսի վերջ: