Լրահոս
Հայաստան
12:21
12.01.22
1 097

«Կյանքիս գնով հողս կպահեմ»․ Վահանը զոհվեց կեսգիշերին

Img default alt hy

«News.am»-ը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությունում զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Վահան Բաբայանը  Հայաստանի օլիմպիական թաեքվոնդոյի մեծահասակների գործող չեմպիոն էր։

Վահանը նաև Եվրոպայի առաջնության մասնակից էր, եղել է երիտասարդների առաջնության չեմպիոն։ Տղան բանակ էր զորակոչվել 2021 թվականի ամռանը։

«Շատ էր սպասում ծառայությանը։ Ասում էր՝ կյանքիս գնով հողս կպահեմ։ Վահանը խիզախ էր, ժպտերես, նպատակասլաց, սիրում էր ամեն ինչ կազմակերպել։ Իր հետ եղած տղաներն ասում են, որ եղբայրս ԱԹՍ հարվածից է մահացել է»,- ասել է Վահանի եղբայրը՝ Վոլոդյա Բաբայանը։

Վահանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր։ Սովորում էր Հրազդանի պետական քոլեջի ծրագրավորման բաժնի չորրորդ կուրսում։ Ընտանիքի հետ մի քանի օր առաջ էր շփվել նամակագրության միջոցով։ Վահանն ուներ իրենից մեծ մեկ քույր և եղբայր։