Լրահոս
Աշխարհ
16:55
16.01.23
194

Կյանքից հեռացել է Ջինա Լոլոբրիջիդան

Img default alt hy

95 տարեկանում Իտալիայում վախճանվել է 1950-1960-ականների եվրոպական կինեմատոգրաֆիայի ամենափայլուն աստղերից մեկը՝ դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը,  այս մասին տեղեկացնում է BBC-ին:

Նրան հաճախ անվանել են աշխարհի ամենագեղեցիկ կինը: Լոլոբրիջիդան նկարահանվել է ինչպես իտալացի, այնպես էլ ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի առաջատար ռեժիսորների կինոնկարներում:

Ջինա Լոլոբրիջիդան խաղացել է այնպիսի հայտնի դերասանների կողքին, ինչպիսիք են Համֆրի Բոգարտը, Ֆրենկ Սինատրան, Ռոք Հադսոնը և ուրիշներ:
1960-ականներից Լոլոբրիջիդան սկսեց ավելի քիչ նկարահանվել ֆիլմերում և սկսեց զբաղվել լուսանկարչությամբ և քանդակագործությամբ, ինչպես նաև քաղաքականությամբ:

_104075970_ginasinglegettyimages-607403588.jpg (78 KB)

000.gif (244 KB)

000000007.gif (294 KB)