Լրահոս
Հասարակական
19:00
19.11.22
122

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ առողջապահության նախկին նախարար Արտաշես Ազնաուրյանը

Img default alt hy

Կյանքից հեռացել է անվանի բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1989 - 90 թվականների ՀԽՍՀ առողջապահության նախարար Արտաշես Ազնաուրյանը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մեծ է Արտաշես Ազնաուրյանի ավանդը թե՛ որպես բժիշկ - հյուսվածքաբանի, թե ՛ որպես առողջապահական համակարգի կազմակերպչի։

Ազնաուրյանը տասնյակ տարիներ բժիշկների մի քանի սերունդ է կրթել, ղեկավարել ԵՊԲՀ հյուսվածքաբանության ամբիոնը։

Ցավակցությունս եմ հայտնում ակադեմիկոսի ընտանիքին ու հարազատներին»,- գրել է Ավանեսյանը: