Լրահոս
Աշխարհ
18:00
01.11.25
794

Կյանքից հեռացել է ֆրանսիացի դերասան Չեկի Կարյոն

Img default alt hy

72 տարեկանում մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Չեկի Կարյոն:

France Press գործակալությանը նրա ընտանիքը հայտնել է, որ դերասանը մահացել է հոկտեմբերի 31-ին քաղցկեղից: 

Կարյոնը նկարահանվել է ռեժիսոր Լյուկ Բեսոնի ամենահայտնի ֆիլմերից մի քանիսում, ինչպես նաև մի շարք միջազգային ֆիլմերում:

Նա նկարահանվել է բազմաթիվ մարտաֆիլմերում և արկածային ֆիլմերում, երբեմն նաև որպես գլխավոր դերակատար: 

Դերասանը ծնվել է Թուրքիայում՝ Ստամբուլում 1953 թվականին: Նա իր կարիերան սկսել է ֆրանսիական կինոյում 1980-ականներին՝ արժանանալով մի քանի մրցանակների և անվանակարգերի։

Նա նկարահանվել է նաև «Արտույտների ագարակ» ֆիլմում: