Լրահոս
Արցախ
18:30
15.01.23
140

ԿԽՄԿ-ն Հայաստանից դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախ

Img default alt hy

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Հայաստանից դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախի բուժհաստատությունների համար։ Այս մասին  News.am-ին  հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Բեռը չի պատկանում ԿԽՄԿ-ին, այն կառավարությունն է տրամադրել, մենք միայն ապահովել ենք անվտանգ փոխադրումը»,– ասաց  նա։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխել ևս 5 հիվանդ:

Նշենք, որ Արցախը 35 օր լիակատար շրջափակման մեջ է, այնտեղ հումանիտար ճգնաժամ է: