Լրահոս
Իրավական
21:36
03.11.25
196

Կռապաշտներ կան ոստիկանությունում. պաշտպանության համար առաջարկում է այքիդո սովորել ՔՊ-ականը

Հայաստանում, Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, աճել է ծանր և առաձնապես ծանր հանցագործությունների թիվը, բայց ներքին գործերի նախարարը խորհրդարանում՝ Բյուջե-2026-ի քննարկումներին այնպես է դա ներկայացրել, որ հակառակ պատկերն է ստացվել: «Ընդհանուր հանցագործությունների կազմում դրանք նվազել են 0,7 տոկոսով», - ասել է Արփինե Սարգսյանը: Ինչպե՞ս ապրել օրեցօր վտանգավոր դարձող Հայաստանում, եթե անգամ ոստիկանական գվարդիան, ըստ ընդդիմության, ծառայում է իշխանությանը: