Լրահոս
Հասարակական
19:40
05.02.25
281

Կրակոցներ՝ քաղաքական հողի վրա՞. Մերձավանի արյունոտ գիշերից հետո ձերբակալվածներ կան

 

Փարաքարի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա հարձակման պատճառով զոհվել է նրա հորաքրոջ 29 տարեկան որդին: Ախտոյանի 21-ամյա ընկերը վիրավորվել է: Քննչական կոմիտեն հայտնել է երկու ձերբակալվածի մասին: Ոչ պաշտոնապես մի քանի վարկած է շրջանառվում՝ հաշվեհարդար՝ միջանձնային խնդիրների պատճառով կամ քաղաքական հողի վրա: Մերձավանի որոշ բնակիչներ ողբերգությունը կապում են ՏԻՄ վերջին ընտրության հետ: